Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նամակներ է ուղարկում տարբեր երկրների խորհրդարաններ

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նամակներ է ուղարկում տարբեր երկրների խորհրդարաններ
06.05.2016 | 10:23

Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունների վերաբերյալ նամակներն ու տեղեկատվական նյութերն է ուղարկել տարբեր երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հաղորդագրությունում ասվում է. «Նամակներում նշվել է նաև, որ Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման մարտահրավերներով, և ընդգծվել, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններից խուսափելու և բանակցային սեղանին վերադառնալու համար անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը հանդես գա Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերով և թույլ չտա, որ խնդիրը դուրս գա խաղաղ կարգավորման հունից»:

Դիտվել է՝ 2408

Մեկնաբանություններ